Blog

#TheCaseOfTheWeek

39 տարեկան կինը մի քանի ամիս շարունակվող գլխացավի և գլխապտույտի գանգատներով դիմել էր «Էմեռտե» ախտորոշիչ կենտրոն։
Գլխուղեղի ՄՌ-հետազոտությամբ հետին գանգափոսում հայտնաբերվեց ներուղեղային ծավալային գոյացություն՝ ուղեղիկի և ուղեղաբնի հարակից կառույցների ճնշմամբ։
Պացիենտն ուղղորդվեց նյարդավիրաբուժական բուժման։ Գոյացության հեռացումից հետո հյուսվածաբանական քննությունը հաստատեց ախտորոշումը՝ գանգլիոգլիոմա (#Grade 1)՝ հազվադեպ, դանդաղ աճող ուռուցք, որի ամբողջական հեռացման դեպքում կանխատեսումը սովորաբար բարենպաստ է։
Մի՛ անտեսեք երկարատև կամ կրկնվող ախտանշանները․ ժամանակին դիմեք բժշկի։ Վաղ ախտորոշումը կարող է վճռորոշ լինել բուժման հետագա ընթացքի համար։
Բլոգ