Blog

#TheCaseOfTheWeek

Այս անգամ մեզ դիմել էր պացիենտ, ով նախկինում վիրահատվել էր մենինգիոմայի (#Meningioma) կապակցությամբ։ Վերահսկողական ՄՌՏ հետազոտության ընթացքում Th2–Th3 մակարդակներում հայտնաբերվեց ծավալային գոյացություն, որը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր ողնաշարային խողովակը։
Հետազոտությունը ցույց տվեց, որ գոյացությունը բերում է ողնուղեղի դեֆորմացիայի և կոմպրեսիայի՝ առաջացնելով միելոպաթիա (#SpinalCordCompression #Myelopathy)։
Ստացված պատկերային տվյալները վկայում էին նախկինում հեռացված մենինգիոմայի ռեցիդիվի մասին (#MeningiomaRecurrence)։
Ժամանակին հայտնաբերված ռեցիդիվը հնարավորություն է տալիս արագ վերագնահատել բուժման մարտավարությունը և կանխել ավելի լուրջ նյարդաբանական բարդությունների զարգացումը։
Հիշեք՝ նույնիսկ հաջող բուժումից տարիներ անց կանոնավոր հսկողությունը շարունակում է մնալ հիվանդության վերահսկման ամենակարևոր գործիքներից մեկը։
Բլոգ